Սկանդալային և կոմունիստական գովազդ. Մեդվեդևը գնդակահարում է Պուտինին/վիդեո/

4 579 դիտումներ

Համացանցում հայտնվել է սատիրիստական տեսահոլովակ` 2012-ի ընտրությունների վերաբերյալ: Իշխանության համար պայքարը վերածվում է փոխհրաձգություններով ու ռմբակոծություններով հակամարտության:

Խոսքը Ռուսաստանի նախագահի ընտրությունների մասին է, որ տեսահոլովակում նկարահանված է  հոլիվուդյան “2012″ ֆանտաստիկ ֆիլմի մոտիվներով` օգտագործելով ռուսական պետության առաջին դեմքերի` հեռուստասյուժետներից վերցված կադրերը:

Ռուսական Կոմկուսի պատվերով նկարահանված ֆիլմի հեղինակների կարծիքով, Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի պայքարը իշխանության համար սպառնում է համաշխարհային աղետով, քանի որ նրանց գործողություններում  օգտագործվելու է ամեն ինչ` կոմպրոմատ, սպառնալիք, մեծ ուժեր:

Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցկացվելու են  2012-ի մարտի տասնմեկին:

Ռուսաստանի նախագահն առաջին անգամ ընտրվելու է  6 տարով:

asekose.am

http://www.youtube.com/watch?v=FHgQbrkS_is

Տարածեք հոդվածը սոց. ցանցերում


Տեսանկյուն-ի մասին