Մայիսի 11-ին, ժամը 13-ին Իջեւանի Երեւանյան փողոցում պայթել է Կողբի բնակիչ Վարդան Մալխասյանին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայում տեղադրված 1 խորանարդ մետր տարողությամբ գազի բալոնը:Բարեբախտաբար տուժածներ չկան: Տավուշի մարզի փրկարարական վարչությունից հայտնեցին, որ վնասվել է միայն Իջեւան քաղաքի բնակչուհի Գեղեցիկ Լազարյանին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան: «Օպելի» վրա ընկել է պայթած բալոնը: Իջեւանի ոստիկանությունից տեղեկացա, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում: Փորձաքննությունը կորոշի, թե ո՞րն է եղել պայթյունի պատճառը:
Ոսկան Սարգսյան
Լուսանկարներ` «Տեսանկյունի»







Այսօր գաղտնիք չէ, որ մեքենաների կեսի վրա տեղադրված է կոչվածները, որոնց տերերը խնայելով չնչին գումար նորմալ տեխնիկական պայմաններով գազաբալոններ տեղադրելու համար, վտանգում են թե իրենց, թե շրջապատի մարդկանց, ահա բազմաթիվ արդյունքներից մեկը:
ԵԹԵ ՉԳԻՏԵՔ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՄԻ ՔՆՆԱԴԱՏԵՔ ԱՆՏԵՂԻ………..ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ./…………….
MARIANA Դուք այդ ինչ գիտեք, որ ես չգիտեմ, միգուցե հանրության համար վտանգավոր չէ նշված միջադեպը, միգուցե պետք է նմանատիպ պայթյուններ հաճախակի լինեն ասենք բուհերի տարածքներում ես չեմ հասկանում ինչ պետք է գիտենալ, որ հանրության համար այդքան վտանգավոր արարքը քննադատել
ՇԱՏ ԿՆԵՐԵՔ ԲԱՅՑ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՅԾԱՌԱՏԵՍ ՉԵՆ , ՈՐՊԵՍԶԻ ԻՄԱՆԱՆ ՄՈՏԱԼՈՒՏ ՎՏԱՆԳԸ………………….ՄԻ ՎԱՐԿՅԱՆ ՁԵԶ ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ ՎԱՐՈՐԴԻ ՓՈԽԱՐԵՆ,…….ԵՍ ԻՀԱՐԿԵ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ՁԵԶ ՀԵՏ ՈՐ ԱՅՍՊԻՍԻ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ……ԲԱՅՑ ԵՐԲ ՄԵԿԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՔ ՓՈՐՁԵՔ ՁԵԶ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՆՐԱ ՓՈԽԱՐԵՆ,,,ՈՐՊԵՍԶԻ ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ ՆՈՒՅՆ ԴԵՊՔԸ ՁԵՐ ԱՌԱՋ ՉԳԱ,., ՉԷ ՈՐ ԿՅԱՆՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԷԷԷԷԷ……….ԵԿԵՔ ՉՎԻՃԵՆՔ և ԸՆԴՈՒՆԵՆՔ և ՀԱՐԳԵՆՔ ԴԻՄԱՑԻՆԻ ԿԱՐԾԻՔԸ……….