Ուշագրավ բաներ

3 704 դիտումներ

Իջեւանի «Իջեւան ստուդիան», մեր տեղեկություններով, իրավաբանորեն պատկանում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբոր` Վրեժ Ներսիսյանի կնոջը` Արմինե Դովլաթբեկյանին: Կարելի է ենթադրել, թե սույն հեռուստաընկերությունը փաստացի ում սեփականությունն է: Այնքան էլ պարզ չէ, թե սույն հեռուստաընկերության տնօրենն ով է: Երբ Վարուժան Ներսիսյանը ցանկանում է, մտնում է «Իջեւան ստուդիա», սկսում քաղաքի բնակիչներին ներկայացնել ուշագրավ բաներ: Նման մի հաղորդում էլ եթեր է հեռարձակվել հունիսի 26-ին: Նա շոշափել է նանեւ «Տեսանկյունի» խմբագիր Ոսկան Սարգսյանի անունը, իբր տողերիս հեղինակը բամբասանքներ է գրում: Հիշյալ հարցազրույցին մենք դեռ հանգամանալից կանդրադառնանք: Հնարավոր է, որ այս «խմորը շատ ջուր տանի»: Նշենք, որ հաղորդման ընթացքում Վ. Ներսիսյանը ժխտելով, որ ինքը նորընտիր ավագանու անդամներին թիմերի է բաժանել, համայնքի բյուջեն ընդունելու համար շնորհակալություն է հայտնել ավագանու 9 անդամների` փաստորեն ընդունելով, որ ինքը ավագանու անդամներին տարանջատում է:

Ոսկան Սարգսյան


Տարածեք հոդվածը սոց. ցանցերում


Տեսանկյուն-ի մասին