Քաղաքապետի ընտանիքն` արտերկրում

5 406 դիտումներ

«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության բնակիչներին  խորհուրդ էր տվել հանգիստն անցկացնել Տավուշում, քանզի Հայաստանի ամենաշոգ օրերին ամենազովը կլինի Տավուշի մարզում: Սակայն Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն այդ խորհրդի կարիքը չունի: Նա համայնքի ավագանու հուլիսի 25-ի նիստից հետո ընտանիքով բացակայում է  Հայաստանից: Իջեւանցիների վկայությամբ` Վարուժան Ներսիսյանն ընտանիքով գտնվում է Ֆրանսիայում: Ամսական 250 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքապետին որտեղի՞ց այդքան ֆինանսական միջոցներ, որ ընտանիքի ողջ կազմով` 5 հոգով հանգստանա արտերկրում: Սակայն այդ հարցը կարծես ոչ ոքի չի հետաքրքրում:

Ոսկան Սարգսյան


Տարածեք հոդվածը սոց. ցանցերում


Տեսանկյուն-ի մասին