Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Հանրապետականն ինչպես երիտասարդացնում է խորհրդարանական իր խմբակցությունը, այնպես էլ ցանկանում է մեկ-երկու երիտասարդ կադրեր բերել Գործադիր մարմին:
«Ըստ մեր տեղեկությունների՝ այդ կազմում է լինելու նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երիտասարդները մի կողմ, բայց Հովիկ Աբրահամյանի Գործադիր մարմնից դուրս գալը քիչ հավանական է: Ընտրությունների նախաշեմին Աբրահամյանի ներուժն առավել քան անհրաժեշտ է կուսակցությանը՝ որքան էլ նրան չսիրեն և չընդունեն:
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւս դուրս կարող է գալ ԳՄ կազմից, բայց ավելի լավ տեղ գնալու առաջարկով, ըստ մեր տեղեկությունների՝ նա իր հանգրվանը կգտնի կառավարությունում»,- գրում է «Երկիր»-ը:




