«Երկիր». Լիսկան փրկեց մարզպետներին

339 դիտումներ

Թերթը գրում է, որ Ամանորին ընդառաջ պաշտոնանկությունների տեսքով անակնկալներ քաղաքական դաշտում չեն սպասվում: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մարզպետների հրաժարականների հարցը հետաձգվում է, այնպես որ հանգիստ խղճով, դեռ մարզպետի կարգավիճակով ոմանք կարող են Նոր Տարի նշել:

Պաշտոնանկությունները հետաձգող գլխավոր«մեղավորը» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն (Լիսկա) է` իր «հերոսական» արարքով: Գործարար կնոջը ծեծելուց հետո «վերեւներից» ծպտուն անգամ դուրս չեկավ: Տպավորություն էր, որ եթե Գագիկ Բեգլարյանի դեպքում արարքը Հանրապետության նախագահի համար «անընդունելի է», ապա Սյունիքի մարզպետի դեպքում լավ էլ ընդունելի է: Հակառակ դրան, ՀՀԿ-ն եւ մասնավորապես երկրի նախագահը եղածին գնահատական կտար: Իսկ նման գնահատականի բացակայության եւ Սուրիկ Խաչատրյանին չհեռացնելու պայմաններում, առավել քան անհասկանալի կլիներ, եթե մյուս մարզպետներին հեռացնեին…»,- գրում է «Երկիր»-ը:


Տարածեք հոդվածը սոց. ցանցերում


Տեսանկյուն-ի մասին