«Երկիր». Նեմեց Ռուբոյի հանելուկը

518 դիտումներ

Թերթը գրում է, որ ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին: «Երկիր»-ը փորձեց պատգամավորից ճշտել՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի հրաժարակա՞նն է պատգմավորի ակտիվության պատճառը՝ հաշվի առնելով, որ իր ասուլիսներից մեկում խորհուրդ էր տվել հիշել, թե ինքը երբվանից է բացակայում Աժ նիստերից:

«Ես հանելուկ էի ասել, ասել էի՝ մտածեք երբվանից չեմ գալիս: Դուք ինքներդ պիտի վերլուծություն անեիք, թե ես երբվանից չէի գալիս եւ ինչու եմ սկսել հաճախել»,- ասաց նա եւ հավելեց. «Ինքներդ կռահեք, ես ոչինչ չեմ ուզում ավելացնել: Դուք եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ ես վերջին մեկ ամիսը հաճախակի եմ գալիս, եւ բոլոր նիստերին մասնակցելու եմ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտափոխվե՞լ է եւ առաջադրվելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռ. Հայրապետյանը նշեց, որ ինքն այն մարդկանց տեսակին է պատկանում, որ «ինչ բերնից դուրս է գալիս, անում է»,- գրում է «Երկիր»-ը:


Տարածեք հոդվածը սոց. ցանցերում


Տեսանկյուն-ի մասին