«ՉԻ». «Առաջընթացը» ստստուս-քվոյի պահպանման անընդունելի լինելն է. Վլադիմիր Կարապետյան

212 դիտումներ

Թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

Ինչպե՞ս եք գնահատում Վիլնյուսում ընդունած համանախագահող երկրների ԱԳ նախարարների եւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը:

Նկատելի է, որ այդ հայտարարության մի մասը արվել է վոլոր հինգ պատվիրակությունների ղեկավարների կողմից, իսկ մյուս մասը` միայն կամ միջնորդների, կամ` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից:

Հայտարարությամբ հանդես գալու հիմնական նպատակը քաղաքական անդրադարձն էր հակամարտությանը, այն պայմաններում, երբ իրական գործընթաց չկա: Հայտարարությունը չի պարունակում կողմերի որեւէ պարտավորություն, դրա մեջ չկա որեւէ առաջընթաց` նախկինում ընդունված նմանատիպ փաստաթղթերի հետ համեմատ: Միակ «առաջընթացը» ստստուս-քվոյի պահպանման անընդունելի լինելն է, որի մասին միջնորդները հիշեցնում են բոլոր վերջին հայտարարություններում: Բոլոր կողմերը խնդիր ունեն ֆիքսել ներկա վիճակը եւ թույլ չտալ իրավիճակի սրում: Այս մտահոգությունը առաջնորդելու է գործընթացում ներգրավված բոլոր կողմերին նաեւ առաջիկա ամիսներին:


Տարածեք հոդվածը սոց. ցանցերում


Տեսանկյուն-ի մասին