Գյուղերի կյանքը` սերիալների նման

469 դիտումներ

Ձմռանը այս սեզոնին գյուղերում մարդկանց հիմնական զբաղմունքը հայկական  սերիալներն են: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները սերիալներից ազատ ժամանակ էլ  քննարկում են դրանք: Նրանք տարածքի գյուղերի կյանքը նմանացրել են  սերիալների անվանումներին: Սահմանամերձ Դովեղ գյուղն ապրում է դժվարին կյանքով, հողերի մի մասը ադրբեջանցիների վերահսկողության կամ նշանառության տակ է: Դովեղի կյանքը սերիալ  դիտողները «կնքել են» «Դժվար ապրուստ»: Բագրատաշեն գյուղը Բագրատաշենի մաքսակետից  այն կողմ է, Վրաստանի հետ սահմանագծին: Բագրատաշենը կոչել են «Եզրագծից այն կողմ»:  Փոքրիկ Այրում քաղաքից մեծ թիվ են կազմում  Ռուսաստան արտագնա աշխատանիքի մեկնողները` «խոպանչիները»: Այրումի կյանքը սերիալի հանգույն կոչել են «Ո՞ւր է  իմ տղամարդը»: Տավուշի մարզի բնակչության թվով ամենամեծ գյուղում` Կողբում քիչ չեն հիմնարկների տնօրենները, կուսակցական ղեկավարները, գործարարները, այստեղ բախվում են կուսակցական, գործարար, հատվածական շահեր: Կողբի կյանքը` «Որոգայթ» :

Ոսկան Սարգսյան

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (2 votes, average: 5,00 out of 5)
Loading ... Loading ...

Տարածեք հոդվածը սոց. ցանցերում



Տեսանկյուն-ի մասին