1988թ-ի երկրաշարժը մեծ վնաս պատճառեց Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանի շենքին, այն դարձավ վթարային: 1990-ին գրադարանը տեղափոխվեց Դիլիջանի մշակույթի պալատի երկրորդ հարկ: Գրադարանի համակարգում կա 230 000 կտոր գրականություն, սակայն դրանց միայն 40 000-ն է գրադարանում, մնացած մասը պահեստավորված է: Այս տարի անհատ անձանց կողմից երեք անուն գրականություն է տրվել: Գրադարանը այժմ գտնվում է ոչ բարվոք վիճակում, պատճառը վնասված տանիքն է, անձրևի և ձյան ներթափանցումից առաստաղը մասամբ վնասվել է,վնասվում են նաև գրքերը: Չնայած ոչ նպաստավոր պայմաններին, քաղաքային գրադարանն ունի հազարավոր ընթերցողներ: Գրադարանի տնօրեն Աիդա Ափրոյանը ասաց, որ գրադարանի հիմնական շենքը այժմ վերանորոգվում է, նորոգման աշխատանքները կատարվում է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից: Գրադարանը կենտրոնական մասնաշենք կտեղափոխվի 2012թ-ին, որտեղ կգործի նաև գրադարանի էլեկտրոնային տարբերակը: Տնօրենը նշեց նաև, որ քաղաքապետարանը միշտ աջակցել է գրադարանին, գրքերի պահեստավորման և այլ աշխատանքներին :
Տաթեւ Հարությունյան
ք.Դիլիջան









