Միայն Ենոքավանով հարմոնիա չի լինում

376 դիտումներ

Տավուշի մարզի 62 համայնքապետարանների շուրջ կեսը ինտերնետ կապ չունի: Սա դժվարեցնում է նրանց աշխատանքը, մարզպետարանի, կառավարության եւ այլ հիմնարկների հետ օպերատիվ կապը: Հունվարի 19-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ  համայնքապետարանների հետ առցանց կապն ապահովելու համար մարզպետարանը  համայնքապետարաններին էլեկտրոնային փոստի հասցեններ է տրամադրում, համայնքապետերը պետք է ճշտեն դրանք: Իջեւանի համայնքների միության գործադիր տնօրեն Գառնիկ Ղալումյանը մարզխորհրդի անդամներին տեղեկացրեց, որ համայնքապետարաններին ինտերնետ կապ տրամադրող «Հարմոնիա» կազմակերպության  ինտենետային կապը լավ է գործում միայն Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում: Դրա պատճառը ռելիեֆի հետ է կապված:

-Էլ ինչ «Հարմոնիա», եթե միայն Ենոքավանին է սպասարկում,-արձագանքեց մարզպետ Ղուլարյանը:


Ոսկան Սարգսյան

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (3 votes, average: 3,67 out of 5)
Loading ... Loading ...

Տարածեք հոդվածը սոց. ցանցերում



Տեսանկյուն-ի մասին