Տարին սկսվել է պարտքերով

650 դիտումներ

Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գեւորգյանը  հայտնեց, որ 2011թ. վերջին քաղաքապետարանի աշխատավարձի եւ այլ պարտքերը կազմել են 5 միլիոն 368 հազար դրամ:  Այդ գումարից 624 հազարը քաղաքապետարանի պարտքն է ջրմուղ-կոյուղուն, մնացածը աշխատավարձի պարտք է` 1 միլիոն 295 հազարը Իջեւանի քաղաքային կոմունալ տնտեսության, 1 միլիոն 453 հազարը` երաժշտական դպրոցի, 1 միլիոն 695 հազարը` մշակութային «Ավանդույթ» ՓԲԸ-ի, 301 հազարը` Իջեւանի ՔԱԿԳ-ի («Զագս») աշխատողների աշխատավարձի պարտքն է:  Վ. Գեւորգյանի վկայությամբ`2012թ. սկզբին համայնքի վարչական բյուջեում եղել է  1 միլիոն 267 հազար, իսկ ֆոնդային բյուջեում` 360 հազար դրամ: Հավելենք, որ մարզկենտրոն Իջեւանը Տավուշի մարզի 62 համայնքներից մեկն է, որի ավագանին դեռեւս  չի հաստատել համայնքի այս տարվա բյուջեի նախահաշիվը:

Ոսկան Սարգսյան

1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (4 votes, average: 5,00 out of 5)
Loading ... Loading ...

Տարածեք հոդվածը սոց. ցանցերում



Տեսանկյուն-ի մասին