Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ամանորի լուսավոր հանդես

 

Դեկտեմբերի 18-ին  Իջևանի քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ ամանորյա Հեքիաթային Ձմեռխորագրով ներկայացումը,որին ներկա էին Իջևանի հանրակրթական դպրոցների աշակերտները՝ ծնողների և ուսուցիչների հետ։Դահլիճը լեփ֊լեցուն էր։Երեխաների ոգևորությունը էլ ավելի մեծացավ ,երբ ներս մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Ձմեռպապի անակնկալ երգը ուրախացրեց փոքրիկներին և նրանք սկսեցին երգել ու պարել Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ ։Դահլիճում տոնական տրամադրություն էր։Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ թատրոնի գեղարվեստական ղեկավար,մասնագիտությամբ մանկավարժ Գայանե Չապուխյանը։Միջոցառմանը ներկա էին Իջևանի քաղաքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի պետ  Լիլիթ Ղալումյանը,հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։Թատերական ներկայացումները կշարունակվեն 2 օր, անվճար կարող են մասնակցել Իջևանի հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտները։



Հրապարակվել է։ 12:05 19/12/2019