Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անմոռանալի Կարինե Ազիբեկյանը


Մարտի 1-ին լրացավ Նոյեմբերյանի մշակույթի տան երկարամյա տնօրեն Կարինե Ազիբեկյանի ծննդյան 60-ամյակը: Ցավոք, մշակութային գործչի , բարի ու մարդկային անձնավորության կյանքը ընդհատվեց  շատ վաղ, 2013թվականին:  Մարտի 2-ին նրա որդին՝ իրավաբան Ալիկ Ազատյանը, Կարինեի եղբայրը՝ Արմեն Ազիբեկյանը, Կարինեի ընկերները, մշակույթի ոլորտի աշխատողներ  այցելեցին Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատուն, ծաղիկներով խոնարհվեցին, խունկ վառեցին նրա գերեզմանին: Ալիկ Ազատյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ»   ռեստորանահյուրանոցային համալիրում նշվեց Կարինե Ազիբեկյանի 60-ամյակը: Ներկաները գեղեցիկ հուշեր պատմեցին  Կ. Ազիբեկյանի վերաբերյալ, նշեցին նրա մարդկային վեհ  որակները: Իսկ բանաստեղծ Զավեն Պետրոսյանը բանաստեղծություն էր ձոնել նրա հիշատակին: Կարինե  Ազիբեկյանի վերաբերյալ լուսավոր հիշողությունը  միշտ  վառ կմնա  նրան ճանաչողների սրտերում:

Հրապարակվել է։ 18:34 03/03/2019