Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Այցելություն Բերդի թանգարան

 «Շամշադինի մեղրի և հատապտուղների» ավանդական փառատոնին մասնակցած ՀՀ   կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարար Արայիկ Հարությունյանը , Տավուշի մարզպետ  Հայկ  Չոբանյանը, ԱԺ պատգամավոր Սիփան  Փաշինյանը օգոստոսի 11-ին այցելել են «Բերդ»  պատմամշակութային արգելոց։ Նրանք մշակութային օջախի տնօրեն Արթուր Երկանյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցանմուշներին։ Նախարարը հետաքրքրվել է , թե ինչպես  է թանգարանի կապը ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հետ։ Նա  ասել է , որ հարկ է  Բերդի թանգարանն ընդգրկել Դիլիջան, Իջեւան այցելող զբոսաշրջիկների տուրիստական երթուղիներում Նախարարը նաեւ  դիտարկումներ է արել թանգարանի գործունեության  վերաբերյալ,  խորհուրդներ տվել։ Խորհրդարանի պատգամավոր Սիփան Փաշինյանը պատրաստակամություն է  հայտնել աջակցել  թանգարանի առաջ ծառացած խնդիրների լուծմանը։


 

 

Հրապարակվել է։ 14:45 12/08/2019