Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Բերդավանյան մեկ օրը Երևանում»(լուսանկարներ)

Ֆեյսբուքում «Բերդավան» օգտատերը գրել է  «Հոկտեմբերի 12-ին Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Բերդավանյան մեկ օրը Երևանում» խորագիրը կրող միոցառումը։ Միջոցառմանը ներկա էին բերդավանցիներ, երևանաբնակ բերդավանցիներ, պաշտոնյաներ, արվեստագետներ,կարճ ասած, մեկ հարկի տակ հավաքվել էին Բերդավանը իրենցը համարող մարդիկ։

Միջոցառումը անցավ ջերմ ու մտերմիկ միջավայրում։
Այս միջոցառումը նախադեպը չունեցող էր ու եզակի և համոզված ենք, որ բերդավանցիները արդեն անհամբերությամբ սպասում են մեր հաջորդ հանդիպմանը։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, արվեստագետներին, բերդավանցիներին և ոչ բերդավանցիներին և բոլոր-բոլորին, ովքեր իրենց օրը լցրեցին Բերդավանով, ինչպես նաև ավագ սերնդին՝ իրենց ներկայությամբ հանդիպումը էլ ավելի ջերմացնելու համար։
Շնորհակալ ենք Տավուշի մարզպետ պարոն Հայկ Չոբանյանին, Նոյմբերյանի համայնքապետ պարոն Կարեն Աբազյանին, Մարտին Մարալչյանին, Բերդավանի մշակույթի տանը՝ կազմակերպչական հարցերին աջակցելու համար։
Շնորհակալ ենք նաև մեր Սրբազանին՝ միշտ մեր կողքին լինելու և ոգևորելու համար։
Շնորհակալություն օպերատոր Ժորա Մալխասյանին՝ կարճ ժամանակում ֆիլմ ստեղծելու համար, որը մոտ ապագայում կլինի մեր էջում, ինչպես նաև միջոցառման նկարիչներին և օպերատորին։
Շնորհակալ ենք Արար ծրագրի նկարչության բաժնի ուսուցրուհի Գոհար Մարալչյանին և աշակերտներին՝ վիտրաժային հուշանվերների համար։
Հատուկ շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին՝ ի դեմս Բերդավանի երիտասարդական կենտրոնի և Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանին։
Երախտիքի բոլոր խոսքերն ասված են, սակայն ներողություն ենք խնդրում, բոլոր նրանցից, ում միգուցե մոռացել ենք շնորհակալություն հայտնել։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ներկա չէին չտեղեկացված լինելու պատճառով, կրկին հայցում ենք մեր ներողամտությունը և հավաստիացնում, որ Բերդավանցիների հանդիպումը կդառնա նախադեպ՝ հետագա այլ վերամիավորումների համար»։

Հրապարակվել է։ 07:28 18/10/2019