+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Բերդը»՝ Բերդում. «Ֆրեսկո» 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ» պարային անսամբլի մենահամերգով

Թիկունքը՝ մշակույթ» ծրագրի շրջանակում օգոստոսի 22-ին Բերդում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը նշանավորվեց Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի շքեղ մենահամերգով: Բերդի համայնքապետարանի պաշտոնական  կայքը՝    հայտնում է, որ  բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, այլ հյուրեր:

 «Ինչու՞ «Բերդը»՝ Բերդում. խորհրդանշական է, չէ՞: Մենք արդեն 60 տարի մեր դարպասներն ամուր ենք պահում և չենք թողնում, որ օտար մշակույթ մտնի մեր անսամբլի խաղացանկ, այնպես էլ այս սարերն են ամուր բերդի նման: Դուք պիտի տեսնեիք մեր պարողների, պարուհիների ոգևորությունը, երբ իմացան, որ գալու են Բերդ: «Բերդ» պարային անսամբլի համար այս համերգն առաքելության նման մի բան է: ... Այստեղ ամենագեղեցիկ բեմն է, ամենաջերմ հանդիսատեսը»,-մեզ հետ զրույցում նշեց «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը:

Հրապարակվել է։ 11:13 24/08/2020