+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդում նշվեց Տեառնընդառաջը

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ  փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին հանդիսավորությամբ տոնում է Տեառնընդառաջը:

Եկեղեցական կարգի համաձայն՝ Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան, քանի որ եկեղեցական տոնացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:

Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակ:

Նախատոնակի արարողությանը հաջորդեց Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի 4 ծագերը:

Այնուհետև եկեղեցուց վերցված կրակով վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, դիմելով նորապսակներին, ասաց. «Ընտանիքն է ամեն ինչի սկիզբը: Ընտանիքն է մեր վաղվա օրվա գրավականը և հավերժության խորհրդանիշը: Թո՛ղ Աստված օրհնի մեր նորապսակներին: Ձեր ընտանիքները թո՛ղ լցված լինեն օրհնությամբ և մշտապես լուսավորված՝ Տիրոջ լույսով»:

Տեառնընդառաջի խարույկի շուրջ ելույթ ունեցան Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան ստեղծագործական խումբը և զորամասերից մեկի նվագախումբը:

Հրապարակվել է։ 07:33 14/02/2020