Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաները՝ Հայաստանի 10-րդ պարային օլիմպիադայի առաջին կարգի մրցանակակիր

Դիլիջանի  համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/  , հայտնում է, որ նոյեմբերի 23-24 ին Երևանում անցկացվեց «Հայաստանի 10-րդ պարային օլիմպիադան», որին մասնակցում էին բազմաթիվ պարային համույթներ և անհատ պարողներ ՀՀ-ից, Արցախից, Ռուսաստանյան Դաշնությունից և Վրաստանից: Օլիմպիադայի  կազմակերպիչն էր,  Պարային սպորտի համահայկական միությունը, (նախագահ՝ Արտաշես Մեսրոպյան):

   Դիլիջանի  Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի  «Դիլիջան» պարային համույթը օլիմպիադային ներկայացավ ֆորմեյշն անվանակարգում 24 մասնակցով, ուղղությունը՝ ոճավորված ժողովրդական  պար, պարային բեմադրությունը՝ «Լուսաբացին ընդառաջ» (բեմադրությունը՝ պարուսույց՝ Տաթևիկ Ասոյանի): Բեմադրության մեջ ընդգրկված էին Դիլիջանից և Հաղարծնից գեղարվեստի դպրոցի պարարվեստի բաժին  հաճախող  աշակերտները: Փայլլուն կատարման շնորհիվ  վերոնշյալ անվանակարգում պարային համույթն արժանացավ առաջին կարգի մրցանակի՝ պարգևատրվելով  համապատասխան դիպլոմով  և գավաթով, իսկ մասնակիցները՝ նաև  անհատական դիպլոմներով:

Հ. Գ. Օլիմպիադան անցկացվում էր 15 պարային ուղղություններում, 5 պարային անվանակարգերում, 4 տարիքային խմբերում: Օլիմպիադայում ելույթ են ունեցել 86 պարային համույթ՝ 1618 մասնակցով: Հեղինակավոր ժյուրին ներկայացնում էին Համաշխարհային պարային օլիմպիադայի հիմնադիր և կազմակերպիչ, Համառուսաստանյան պարային կազմակերպության նախագահ ( ORTO ) , IDO միջազգային կարգի մրցավար՝ Անդրեյ Կոկուլինը ( Ռուսաստանի Դաշնություն ) և Պարային սպորտի համահայկական միության փոխնախագահ IDO միջազգային կարգի մրցավար՝ Գեորգի Զոհրաբյանը:

 

Հրապարակվել է։ 08:42 27/11/2019