Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գեղեցիկ միջոցառում՝ Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում


Մոտ մեկ ամիս առաջ Նոյեմբերյան համայնքում մեկնարկեց «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի կողմից իրականացվող «Տորքի որդեգրում»  |ծրագիրը: Դրա շրջանակներում գորգարվեստի հմտություններ ուսուցանվեցին  սահմանամերձ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերից մասնակիցներինովքեր դասընթացի ավարտից հետո պետք է նույն առարկան շարունակեն դասավանդել իրենց դպրոցների երեխաներին կամ բոլոր ցանկացողներին եւ  կարողանան լուծել իրենց բնակավայրերի համար զարգացման խթան հանդիսացող մի շարք հարցեր:


Հուլիսի 4-ին,  ժամը 13:00-ին, Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ մշակութային գեղեցիկ միջոցառում, որը համեմված էր  ազգային երգ ու պարով: Ներկայացված էին ձեռքի գեղեցիկ աշխատանքներ, Նոյեմբերյանի այգիների բերքն ու բարիքը։  Շատ հետաքրքիր ձեւով ներկայացված էր գորգի արտադրության ամբողջ   գործընթացը՝ բուրդի մշակումից, թելի մանումի մինչեւ ժողովրդական գործի գործում։ Միջոցառման ներկա էին Նոյեմբերյան  համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի վարչական ղեկավարնեեր Սերոբ Մախսուդյանը, Վոլոդյա Ղազինյանը, Նարեկ Սահակյանը,  Հայաստանի գրողների միության  Տավուշի բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Նոյեմբերյանի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի ղեկավարներ, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիկչներ։

 

Հրապարակվել է։ 12:33 04/07/2019