Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Մեծն Կոմիտասի անմահ ոգին էր Իջեւանի երաժշտական դպրոցում։ Նոյեմբերի 4-ին Իջեւանի երաժշտական դպրոցում կայացավ միջոցառում, նվիրված Կոմիտասի 150-ամյակին։  Այն կազմակերպել էին Իջեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժինը եւ Իջեւանի  երաժշտական դպրոցը։  Միջոցառմանը ներկա  էին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը, Տավուշի  մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը։ Միջոցառման ընթացքում Կոմիտասի ձայնով հնչեց« Անտունին», ներկաները հուզված ծափահարեցին։

Միջոցառման ավարտին  ելույթով հանդես եկան Իջևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ  սպորտի բաժնի պետ Լլիլիթ Ղալումյանը Լոս Անջելեսից ժամանած գրող-մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, բարերար,  Հովսեփ Նալբանդյանը; «Պրոգրես»  կրթամշակութային ՀԿ  նախագահ Գեղեցիկ Գուլակյանը  մշակութային ակտիվ գործունեության համար պատվոգիր հանձնեց Իջեւանի մշակույթի կենտրոնի գեղմասվար Գայանե Չապուխյանին։  Հանդիսատեսնները  այնքան տպավորված եւ  ոգևորված էին, որ միջոցառման ավարտին, հյուրասիրության սեղանի շուրջ շարունակվեց կոմիտասյան երգերի կատարումը:

 

Հրապարակվել է։ 12:22 05/11/2019