Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գիրք նվիրելու օրը՝ Դիլիջանի քաղաքային գրադարանում


Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։   Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.dilijancity.am/ հայտնում է, որ գիրք  նվիրելու օրը յուրահատուկ ձևով նշվեց քաղաքային գրադարանում: Գրադարանը օրվա խորհրդի հետ կապված հյուրընկալել էր  «Էյ Բի Սի»նախակրթական մանկական կենտրոնի սաներին և Վախթանգ Անանյանի անվան դպրոցի 6-րդ բ դասարանի աշակերտներին:

  Թումանյանական ոգով ձևավորված միջոցառումների սրահում կենտրոնի մանկավարժ Արփինե Ղազարյանը մատչելի և հետաքրքրիր ձևով փոքրիկ մասնակիցներին  ներկայացրեց մեծ գրողի կյանքը, գրական գործունեությունը, ապա  նրանց հրավիրեց գրապահարանի մոտ,  ծանոթացնելով  բանաստեղծի հեքիաթային աշխարհը պատկերող նկարազարդ  գրքույկներին:

  Միջոցառմանը Դիլիջանի Վախթանգ Անանյանի դպրոցի աշակերտները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, իսկ վերջում փոքրիկներին նվիրեցին բանաստեղծի հեքիաթների թեմաներով պատկերազարդ գրքույկներ:

Միջոցառման վերջում նախակրթական կենտրոնի սաները  շրջայց  կատարեցին գրադարանում:

Հրապարակվել է։ 07:41 20/02/2020