Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված նվիրված Հրաչյա Քոչարի 110-ամյակին


Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.noyemberyan.am/  հայտնում է, որ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի մանկական գրադարանում գրական-երաժշտական ցերեկույթ էր կազմակերպվել՝ նվիրված հայ անվանի գրող-հրապարակախոս Հրաչյա Քոչարի 110-ամյակին:

Բովանդակալից և ուսուցողական միջոցառմանը մասնակցում էին Նոյեմբերյանի հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտները, դասղեկ՝ Անահիտ Երկնափեշյան:

Գրադարանավարուհի Հերմինե Մամյանի գլխավորությամբ աշակերտները ներկայացրեցին Քոչարի գրական կյանքը, անցած ուղին, գրողի հայտնի ստեղծագործություններից հատվածներ բեմադրեցին: Ներկաներն իրենց խոսքում անչափ կարևորեցին նմանատիպ միջոցառումների շարունակականությունը՝ աշակերտներին հայ անվանի գրողների ստեղծագործական ուղուն ծանոթացնելու համար:

Միջոցառման ավարտին մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը գիրք-նվերներ հանձնեց դպրոցին և դասարանին, իսկ երեխաները նվիրեցին իրենց պատրաստած ստեղծարար ծաղկամաններով ծաղիկները:

Հրապարակվել է։ 08:13 31/01/2020