Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀՀ ԶՈւ-28. հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԶՈւ կազմավորման 28-րդ տարեդարձը


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ   հունվարի 28-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ուժային կառույցների ղեկավարներն այցելեցին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը՝ շնորհավորելու հայրենիքի սահմաններն անառիկ պահող զինծառայողներին:  

Բերդ Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեց զորամասի ողջ անձնակազմին` շեշտելով. «Սիրելի՛ զինվորներ, դուք ծառայում եք մի բնակավայրում, որտեղ ժողովուրդը ձեզ ընդունում է ոչ թե որպես պարզապես զինվոր, այլ որպես իր զավակ»:

Ելույթ  ունեցան զորամասի հրամանատարի` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը,  Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, զորամասի սերժանտական խորհրդի նախագահ, սերժանտ Վռամ Թորիկյանը, սերժանտ Շուշան Մելիքբեկյանը, շարքայիններ Ջոնի Պետրոսյանը, Աշոտ Կարախանյանը:

Զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանի հրամանով՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ մեդալներով և պատվոգրերով պարգևատրվեցին մի խումբ զինծառայողներ: Տոնական միջոցառմանը հաղթական տրամադրություն հաղորդեց հանդիսավոր շքերթը:  

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի»` Բերդ համայնքում գործող մարզական ակումբների մարզիկները հանդես եկան ցուցադրական ելույթներով:

Միջոցառումն ամփոփվեց Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տան և զորամասի համատեղ ուժերով կազմակերպված համերգային ծրագրով:

Հրապարակվել է։ 12:00 29/01/2020