Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հնամենի վանքերն ու եկեղեցիները քանդվում են


Հարուստ պատմություն, պատմաճարտարապետական  նշանավոր  հուշարձաններ, գեղեցիկ բնություն ունեցող  ունեցող  Հայաստանի  զարգացման հեռանկարային  ուղղղություններից է զբոսաշրջությունը։ Տավուշի մարզը հարուստ է  պատմական  հուշարձաններով, սակայն դրանց  մի մասը   գտնվում է անտառների մեջ, հիմնական ճանապարհներից հեռու ։ Հայ առաքելական եկեղեցին առնչություն չունի հնամենի այդ եկեղեցիների եւ վանքերի հետ, դրանք գտնվում են պետության պահպանության  ներքո։ Թեեւ հռչակված է, որ դրան պահպանվում են  պետության կողմից , սակայն  Հայաստանի անկախացումից հետո այդ  եկեղեցիների եւ վանքերի հիմնանորոգման  աշխատանքներ չեն կատարվել։ Օրերս պատմական  միջավայրի Տավուշի մարզային ծառայության 3-րդ գոտու պահապան,  Իջեւանի  տարածաշրջանի Աճարկուտ գյուղի  բնակիչ Հովիկ Ալավերդյանը շրջայց է կատարել  Իջեւանի տարածաշրջանի  Կիրանց համայնքի տարածում գտնվող Կիրանց վանական համալիր, որի ընթացքում նա վանական համալիրի տարածքը մաքրել է աղբից, խոտածածկից։ Պատմական միջավայրի պահպանության  Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանն  այդ ծառայության 5 պահապանների  հետ օրերս   այցելել է Իջեւան քաղաքից մոտ 2 կմ հեռավորությամբ գտնվող 13-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցի,որը կիսավեր վիճակում է։  Ծառայության աշխատակիցները  կատարել են  եկեղեցու շրջակայքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ։  Մոտ մեկ շաբաթ առաջ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերրձ Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանի ղեկավարությամբ, համայնքի ներդրումով եւ  համագյուղացիների  աջակցությամբ նորոգվել է գյուղի անտառում գտնվող , 12-13-րդ դարերի Սրվեղի վանք տանող ճանապարհը, իսկ վանքը կարիք ունի հիմնանորոգման։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ նախատեսվում է  առաջիկայում նորոգել  Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից 3 կմ հեռավորությամբ  գտնվող, 12-13-րդ դարերի   Մշկավանք վանական համալիր տանող հողե  ճանանապարհը։

 Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի   անտառներում գտնվող վանքերի վիճակը վատթար է։ 13-րդ դարի կառույց Կիրանցի վանական  համալիրի բոլոր կառույցներն աղյուսաշեն են եւ այդ առումով հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են: Կիրանցի վանքը կանգուն է,սակայն վանքի լանջերին բուսնած ճառեր կան, որոնք քայքայում են պատերը: Առաքելոց վանքը Հայ առաքելական եկեղեցու հին կոթող է, գտնվում է Կիրանց գյուղից 3 կմ արեւմուտք, անտառապատ լեռների լանջերին: Սամսոնի վանքը կառուցված Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա, 12-13-րդ դարերում: Այն  գտնվում է ավերված վիճակում: Ավերված վիճակում է նաեւ 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը, որը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: 

Լուսանկարները՝ Հովիկ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից։


Հրապարակվել է։ 07:55 11/07/2020