Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հովհաննես Շարամբեյանի որդին պատրաստ է, սակայն․․․․


Դիլիջանի քաղաքի  բնակիչները մտահոգված են Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի, ժողովրդական արվեստի թանգարանի շենքի   վատ վիճակով եւ  այդ կապակցությամբ  Հայաստանի պետական մարմինների անտարբերությամբ։ 2019թ մայիսի 9-ին  թանգարանի շենքում մի խումբ  դիլիջանցիներ  հավաքվել են, որպեսզի   քննարկեն  շենքի վերակառուցման-վերանորոգման հնարավոր եղանակները։  Ճարտարապետական  գեղեցիկ այդ կառուցը զբոսաշրջային Դիլիջանի  հարուստ պատմության  վառ վկաներից է։  Այդ շենքը կառուցվել է 1896թ Թիֆլիսից  մեծահարուստ Սամսոնբեկ Հարությունյանը, այն սկզբում եղել է  առողջարան, այդ  տանը  որոշ ժամանակ բնակվել, Դիլիջանում բուժվել են  են  Վահան Տերյանի կինը՝ Սուսաննան, դերասանուհիներ  Սիրանույշը,  Ազնիվ  Հրաչյան։ Իշխանուհի Մարիամ  Թումանյանը նշված  տանը որբանոց է պահել։  Իշխանուհի Մարիամ Թումանյանը եւ Սամսոնբեկ Հարությունյանը  շենքը նվիրել են Հայաստանի  խորհրդային պետությանը, իրենք բնակություն հաստատել Թբիլիսիում։    Երկու տարի՝ 1969-1970թթ   այդտեղ ապրել, բուժվել   է  մարշալ Հովհաննես Բաղրամյանը։  Գեղանկարիչ, դիլիջանցիների կողմից սիրված եւ հարգված Հովհաննես Շարամբեյանն   ապրել է  այդ տանը եղել է  շենքի վերջին բնակիչը,։  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանը այդ  տունը  նվիրել է քաղաքին, 1979թվականին  այն դարձրել թանգարան: 2018թ  սեպտեմբերի սկզբին քանդվեց թանգարանի թանգարանի  շենքի փայտե պատշգամբը, որը հարակից է  Վանաձոր տանող   ավտոճանապարհին:  Դիլիջանցիներն ասում են, որ  գեղեցիկ այդ պատշգամբը քանդվել է բեռնատար մեծ ավտոմեքենայի հարվածի հետեւանքով:  Հանրապետական նշանակության  ավտոճանապարհի եզրին հառնող  թանգարանի փայտե մուտք-տախտակամածը կիսաքանդ է, դրա տակ խոր փոս է: Որպեսզի անցորդները պատահաբար այդ փոսը չընկնեն, փողոցի երկայնքով երկար ժապավեն են կապել:  Թանգարանի  հին շենքը դիլիջանցիների համար կարեւոր է  նաեւ այն առումով, որ այն եղել է Դիլիջանում հանրօգուտ մեծ գործ արած   Հ. Շարամբեյանի տունը, որի  անվամբ են կոչվում Երեւանում ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնը, Դիլիջանի գեղարվեստի դպրոցը եւ իր  կողմից  վերակառուցված դիլիջանյան հին փողոցը: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանից տեղեկացա, որ  Հովհաննես Շարամբեյանի որդին պատրաստ է մշակութային մի  հիմնադրամի ֆինանսավորմամբ  վերանորոգել շենքը, սակայն դա չի իրականացվում, որովհետեւ  շենքը պատկանում է  ՀՀ մշակույթի նախարարությունը; 2018թմշակույթի  նախկին նախարար Լիլիթ Մակունցը  երկու անգամ Դիլիջան է այցելել, սակայն թանգարանի քանդվող շենքով չի հետաքրքրվել: 2015թվականից ՀՀ  մշակույթի նախարարությունում շենքի վերակառուցման ծրագրեր են կազմվել, սակայն  մշակույթի նախարարների  ստեպ-ստեպ փոխվելը խանգարել է  թանգարանի վերանորոգման  գործին։ 

Հրապարակվել է։ 17:12 31/05/2019