Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ հայերեն գրառում չկա

Իջեւան քաղաքի կենտրոնական՝  Շատրվանների հրապարակում տեղադրվել են  Հայաստանի պետական դրոշի 3 գույներով սիրո պատկերներ եւ «Իջեւան» գրառումը, որը խորհրդանշում է  Իջեւան քաղաքի  հանդեպ մարդկանց  սերը։ Այդ պատկերը գիշերները գեղեցիկ լուսավորվում է։ Իջեւանի մի քանի բնակիչներ   իրենց դժգոհությունն են հայտնել, որ «Իջեւան»  գրառում-պատկերը միայն  անգլերեն լեզվով է, ինչու հայերեն, կամ՝  նաեւ հայերեն լեզվով նման գրառում չի տեղադրվել։ Իջեւանցիներն ասացին,որ այս առումով պետք է օրինակ վերցնել  հարեւան վրացիներից, ովքեր մշտապես իրենց լեզվով են գրառումներ տեղադրում։ Ոմանք էլ կարծիք հայտնեցին,որ կարող  էր այդ  գրառումը 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով լինել։

Հրապարակվել է։ 06:45 31/10/2019