Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իրական պատմություն ոսկու հանքի եւ ինժեների մասին


Նա հայտնվեց անսպասելի, ինչպես կայծակն` ամառային երկնքում։ Խորհրդային  գորշ այդ տարիներին hեռավոր գյուղում  երիտասարդի հայտնվելը շռնդալից էր։ Գյուղում  լուր տարածվեց, որ նա Ռուսաստանում  լեռնային ինժեների փայլուն  կրթություն է ստացել եւ մտադիր է  գյուղի մոտակա սարում ոսկու հանք բացել։ Լուրի աղբյուրն ինքն էր։ Շնորհիվ իր բաց, շփվող  բնավորության  նա  տեղացիների հետ արագ ընկերացավ, բազում հացկերույթների մասնակցեց, իր նորահայտ ընկերներից մեկի միջնորդ-քավորությամբ   նշանվեց տեղացի մի աղջկա հետ։ Մի օր  հավաքելով գյուղացիներին , նորահայտ ինժիները ոգեւորությամբ  հայտարարեց․

-Հայաստանի շատ գյուղերի  բնակիչներ կարծում են, որ իրենց գյուղի մոտակայքում ուրանի հանք կա։ Ձեր գյուղի բախտը բերել է, մոտակա  սարում ոսկու հարուստ հանքավայր կա, որի շահագործումը  ձեր գյուղում շատ աշխատատեղ կստեղծի։ Առաջիկա տարիներին ձեր գյուղը կդառնա քաղաքատիպ, բանվորական ավան։ Անկեղծ ասեմ, որ ինձ   համար հեշտ չէր   մինիստրությունում ստանալ հանքավավայրի պաշարների մասին տեղեկատվություն, այն շահագործելու թույլտվություն, դրա համար հարկ  եղավ որոշ պաշտոնյաների  յուղել։ Ես շուտով աշխատանքի կընդունեմ   հանքավայրի պաշտոնյաներին, բանվորների։ Սակայն խնդրում եմ այդ լուրը չտարածել, քանի որ հարեւան գյուղերից  մ իանգամից շատ մարդիկ գործ կխնդրեն, հո բոլորին չեմ կարող աշխատանքի  ընդունել։

Գյուղացիները հավանությամբ  էին լսում  ինժեներին , ով խոսում էր վստահ տոնով, նայելով մարդկանց աչքերի մ եջ։

Մի անգամ հացկերույթներից մեկի ժամանակ, երբ ինժեները ոգեւորված պատմում էր   ոսկե հեռանկարների մասին, տանտիրոջ ծեր մայրը ասաց․

-Աչքիս այս տղան սուտլիկ կերեւա։

Քեֆ անողները տարեց  կնոջը հանդիմանեցին, սակայն ինժեները նրանց ասաց․

-Մայրիկին մի հանդիմանեք, նա  ճշմարտությունն է ասում։

Ներկաները նրա խոսքերը համարեցին ծեր կնոջ, մայրերի նկատմամբ հարգանք։

Չնայած  ինժեները  հորդորել էր հանքավայրի աշխատողներին գործի ընդունելու լուրը չտարածել, լուրն արագորեն տարածվեց։ Երեկոյան այն տանը, ուր ժամանակավոր բնակվում էր  ինժիները, ներկայացան  գյուղի տասնյակ  բնակիչներ։ Նրանք դատարկաձեռ չէին եկել, մեկը տնօրենի  տեղակալ էր ուզում  դառնալ,մյուսը՝ գլխավոր հաշվապահ, երրորդը՝ արտադրության պետ, չորրորդը՝ պահեստապետ, ոմանք էլ ՝ հանքում մեքենավար,բեռնատարի վարորդ եւ այլն

Երիտասարդն ասաց,

- Ես  ձեզնից մաղարիչ չեմ խնդրել, սակայն դուք  դրանով եք ներկայացել։ Կարող եք վստահ լինել, որ ձեր աշխատանքի հարցը լուծված է։ Մի   քանի օրից հանքը կբացվի։։

Այդ գիշեր երիտասարը,որի անձնագիրը կամ լեռնային ինժիների դիպլոմը  գուղացիներից ոչ ոք չէր տեսել, գյուղից ահետացավ։  Հարեւան բնակավայրերում  այդ գյուղը  հեգնական կոչում էին Ոսկեսար, այն անձին, ում քավորությամբ  ինժեները նշանվել էր, գյուղացիները  ընդմիշտ  կնքեցին մականունով՝ քավոր։

 

Հրապարակվել է։ 15:16 10/01/2020