Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Iravunk com. Ո՞ւմ է պատկանում «Զվարթնոց» օդանավակայանի ցուցասրահը. փակագծեր է բացում նոյեմբերյանցի նկարչուհին


Iravunk com-ում Հայկ Գեւորգյանը գրել է«Մշակութային սառնադաշտը ոչ միայն հիմնավորվել է մայրաքաղաքում, այլև մարզերում: Նկարիչ-դիզայներ ԱԼ ԱՆԱՆՅԱՆԸ  2008 թվականից առ այսօր իր ծննդավայր Նոյեմբերյանում աշխատանք գտնել չի կարողանում։ Նկարչուհին հիշում  է, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի այն հայտարարությունը, ինչի ժամանակ մարզպետը հիշատակում էր ավելի քան ՝ 200 թափուր աշխատատեղի մասին. «Որտե՞ղ են այդ 200 աշխատատեղերը, ո՞վ գիտի»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց նկարիչ-դիզայները, ապա հստակեցնելով փաստում է««Զվարթնոց» օդանավակայանում առկա ցուցասրահը պատկանում է Հայկ Չոբանյանի կնոջը, ով ևս նկարչուհի է»։

Մեր զրուցակցի խոսքով, Չոբանյանի կինը բավականին դրական վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ, սակայն իմանալով, որ ինքը Տավուշի մարզի բնակիչ է, միանգամից փոխել է վերաբերմունքը, ագրեսիվ տոնով ասելով՝ «Մեր ցուցասրահը մարզերի համար չէ, մենք մարզերից ոչինչ չենք ընդունում». «Տպավորությունն այնպիսին էր, որ ինքը, օրինակ՝ Ադրբեջանից է, այլ ոչ թե սահմանամերձ Նոյեմբերյանից»,- վիրավորված շեշտեց Ա. Անանյանն ու մանրամասնեց«Մի քանի ամիս առաջ Նոյեմբերյանում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ, ծրարով դիմումս փոխանցեցի մարզպետին, նշեմ, որ դրանից առաջ էլ դիմում էի ներկայացրել մարզպետարան ու այդպես էլ անպատասխան էր մնացել: Այդ օրը եւս Հ. Չոբանյանը ծրարը փոխանցեց կնոջը՝ Արմինեին, էլ ի՞նչ ասեմ...»:

Նկարիչ-դիզայների խոսքով Նոյեմբերյան քաղաքը ևս անմխիթար, բարձիթողի վիճակում է«Նոյեմբերյանում կար մի կանգառ, ինչը ճագարաբնի է վերածվել, ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ մահանում`ձեռքերը, ոտքերը ոնց են անջատվում ականի պայթյունիցու Նոյեմբերյանում թաքստոց կառուցելու փոխարեն, կանգառներն էլ վերացնում են։ Տավուշեցին Տավուշում տեղ չունի, իսկ չգիտես ինչ ծագում ունեցող մարդիկ Տավուշում սիմպոզիումների և տարբեր այլ մշակութային միջոցառումների են մասնակցում։ Բայց անվերջ հայտարարվում է, որ Տավուշի մարզում աշխատատեղեր կան, իսկ ի՞նչ աշխատատեղեր են դրանք։ Հավաքարա՞ր, բանվո՞ր։ Մեր լավագույն տարիները նվիրել ենք ուսմանը, որ հավաքարա՞ր աշխատենք»,- եզրափակեց Ալ Անանյանը»։

 

Հրապարակվել է։ 05:16 14/11/2019