Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

iravunk.com. Փաշինյանի ծննդավայրում միակ պատկերասրահը կանգնած է փակման եզրին


 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ ծննդավար Իջեւանի միակ պատկերասրահը կանգնած է փակման եզրինՑուցասրահի ճակատագիրն անորոշության է մատնվել տարիներ առաջԿառավարության որոշմամբԻջեւանի միակ Պատկերասրահի շենքը հանձնվել է Սոցապնախարարությանըորպես տարածքԻսկ ցուցասրահին մշտական ցուցադրության համարորպես բարի կամքի դրսեւորումթողնվել է միայն երկրորդ հարկը: «Իրավունքի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ նկարիչների միության  Տավուշի մասնաճյուղի նախագահնկարչուհիՏավուշի մարզպետի տիկին ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:

ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱՈՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՇԵՆՔԸ ԱՐՎԵՍՏԻՆ ՉԾԱՌԱՅԻ

- Իջեւանի միակ Պատկերասրահի շենքն արդեն պատկանում է Սոցապ նախարարությանը, բայց Տավուշի մարզի արվեստասեր եւ արվեստաբան հանրության ընդվզումն ու անհամաձայնությունը թույլ չեն տա, որ այդ Պատկերասրահի շենքը արվեստին չծառայի: Շենքը` սեփականության վկայականով, արդեն հանձնված է Սոցապ նախարարությանը, բայց շինարարական աշխատանքները սկսելու համար դեռ մրցույթ հայտարարված չէ: Նախատեսված է, որ շենքի ներսում պետք է շինարարություն անեն, այսինքն` տիպային պատկերասահի շենքը պետք է փոփոխվի ու վերածվի գրասենյակների` Սոցապ նախարարության բոլոր ծառայությունների համար: Մեր ընդվզումն այն է, որ մշակութային կենտրոնը չի կարելի վերածել մի ուրիշ բանի` զրկելով իջեւանցիներին նման պատկերասրահ ունենալուց: Ի դեպ, այդ պատկերասրահը կառուցվել է 1990-ական թվականներին, երբ մեր երկրում ֆինանսական վիճակն ավելի բարդ էր, իսկ հիմա քանդում են: Այդ առթիվ իջեւանցիների շրջանում ստորագրահավաք է կազմակերպվել, որից 23 տոկոսը կողմ է, որ շենքը վերածվի ինտեգրացված կենտրոնի, իսկ 77 տոկոսը` դեմ է: Ողջ Տավուշում չկա նման տեսակի պատկերասրահ, որտեղ ժամանանակից նկարիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները եւ կազմակերպեն ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ: Պատկերասրահի մշտական ցուցադրության համար նախատեսված երկրորդ հարկում գտնվում են 30-40 տարվա հնություն ունեցող նկարներ: Ասեմ, որ բավականին հետաքրքիր հավաքածու ունի Իջեւանի պատկերասրահը, բայց դրանք ունեն շատ տխուր տեսք` փոշոտ, կեղտոտ վիճակում են եւ խնամքի կարիք ունեն: Վերջին տարիներին, երբ պատկերասրահի ճակատագիրը լուծվում էր ի վնաս պատկերասրահի, արդեն անուշադրության էին մատնվել նույնիսկ այդ մշտական ցուցադրության նկարները:

«Մարսկոյ ուզել»-ում առաջին տեղը գրավեց Հայաստանը ներկայացնող Ալեքսանդր Սարգսյանը

 

«ՏԱՎՈՒՇՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆԿԱՐՉԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ»

- Այսինքն, վերջին տարիներին նկարների ցուցահանդեսներ չե՞ն եղել:

- Իհարկե եղել են, միայն այս տարի 6- 7       ցուցահանդես է եղել: Իսկ այս տարվա հունիսին Տավուշում հիմնեցինք Հայաստանի նկարիչների միության մասնաճյուղը, եւ այդ օրվանից հետո միայն ես արդեն 3 ցուցահանդես եմ կազմակերպել: Հետաքրքիր ցուցահանդեսներ են տեղի ունենում, եւ ասել, թե կյանքը պասիվ է պատկերասրահում, սխալ կլինի: Եվ միանգամից տավուշցիներին զրկել այդ հնարավորությունից, որ էլ ավելի շատ վատանա այնտեղ մշակութային կյանքը, արդեն աբսուրդի է վերածվում: Կարելի է շենքը վերանորոգել եւ այն ընդհանրապես դարձնել մշակութային կենտրոն: Իջեւանը դրա կարիքն ունի, այստեղ երիտասարդները դրա կարիքը շատ ունեն: Կողմնակից եմ, որ շենքը մնա որպես մշակութային շինություն եւ չփոխվի պրոֆիլը: Եվ թող չասեն, որ իրենք լավություն են անում` շենքը վերանորոգելով ու առաջին եւ երրորդ հարկերը Սոցապ նախարարությանը տալով, իսկ երկրորդ հարկը, այնքան մեծահոգի են, որ թողնում են մշտական ցուցահանդեսների համար: Ժամանակակից նկարչին զրկում են ցուցադրվելու վայրից: Աբսուրդն այն է, որ Իջեւանում ոչ մի ուրիշ պատկերասրահ չկա, միայն մի հնագիտական, էթնոգրաֆիկ թանգարան կա, որն էլ շատ փոքր է ու շենքային խնդիրներ ունի:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

- Ի վերջո, ի՞նչ եք նախաձեռնում` պատկերասրահի շենքը պահպանելու համար:

- Ինքս շատ բան չեմ կարող անել, բացի թեմայի մասին բարձրաձայնելուց, ուզում եմ Սոցապ նախարարությանը համոզել, որ փորձի հրաժարվել այդ վկայականից եւ թույլ տա, որ այդ հաստատությունը մնա մշակութային կենտրոն:

- Իսկ Տավուշի մարզպետարանն այդ առումով ի՞նչ է նախաձեռնել:

- Մարզպետարանը մի քանի անգամ տարբեր շենքեր է առաջարկել Սոցապ նախարարությանը, ասելով` եկեք փոխանակենք, եւ այլ շենքում տեղակայվի ինտեգրացված կենտրոնը: Իհարկե, մենք ուրախ ենք, որ նման ծրագիր կա, գնահատում ենք, որ Իջեւանում ինտեգրացված կենտրոն են ուզում կառուցել, որը հարմարավետություն է ստեղծում, որ մարդիկ մի վայրից օգտվեն բոլոր ծառայութուններից, բայց այդ ամենը պետք չէ անել մշակույթի հաշվին: Ինչեւէ, մի քանի շենքեր տեսնելուց հետո (ընդ որում, առաջին շենքը, որ առաջարկվել է, մարզպետարանի երկրորդ մասնաճյուղն էր Իջեւանի կենտրոնում), եկան այն եզրակացության, որ այդ շենքերը իբրեւ վթարային է: Վերջերս էլ ճշտվեց, որ, իբրեւ, պատկերասրահի շենքն էլ է վթարային: Այդ դեպքում, եթե երկու շենքերն էլ վթարային են, ապա` ի՞նչ տարբերություն, թե որ մեկը իրենց կտրվի:

 «Նոր Հայաստանում» 150-ամյա Հովհաննես Թումանյանից մնացել է միայն թրաշը

 

«ԼԱՎՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՇԵՆՔԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳԵԻՆ ՈՒ ԴՈՒՐՍ ԿԳԱՅԻՆ»

-Հայաստանի նկարիչների միության նախագահի հետ քննարկե՞լ եք այս հարցը:

-Ցավոք, Միության նախագահը այս պահին շատ զբաղված է, որովհետեւ իսկապես խնդիրներ կան այնտեղ, բայց իրենց աջակցությունը ո՞րը պետք է լինի, եթե այդ շենքը Իջեւանի քաղաքապետարանին է պատկանում: Այստեղ կա երկու կառույցի համաձանելու եւ չհամաձայնելու տարբերակ: Առաջինը`Իջեւանի քաղաքապետարանի ղեկավարը, արդեն պատասխանատու չէ, որովհետեւ նախկին քաղաքապետի օրոք է եղել այդ ամենը: Հիմա նոր   ժանանակավոր պաշտոնակատար կա, որը եկել եւ ուղղակի շինթույլտվութունն է տվել, որն էլ ավելի տխրեցրեց մեզ: Այսինքն`  նա էլ կողմ է, որ շենքը վերափոխվի այլ նպատակների համար: Ասում է` շենք ենք  վերանորոգելու, այո, բայց չէ՞ որ շենքի նպատակն է փոխվում, հիմա դա լավությո՞ւն է,  թե` վատություն: Լավության դեպքում, ուղղակի շենքը կվերանորոգեին ու դուրս կգային, եթե այդքան մշակույթը գնահատում են, բայց, իհարկե, չեն անի նման բան: Ինչեւէ, կա այդ երկու կառույցների` Իջեւանի քաղաքապետարանի եւ Սոցապ նախարարության համագործակցություն, որն իրականում խանգարում է  պատկերասրահի ճակատագիրը դրականորեն լուծելու համար, իսկ ԿԳՄՍ նախարարությունում, որքան հասկացա, չեն ուզում այս հարցով զբաղվել: Դիմել եմ ԿԳՄՍ նախարարություն եւ դեռ պատասխանի եմ սպասում»:

«ԹԵ՛ ԴՐՍԻՑ ԵՎ ԹԵ՛ ՆԵՐՍԻՑ ՔԱՆԴԵՑԻՆՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

Հրապարակվել է։ 16:30 08/12/2019