Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կայացավ «Շամշադինի մեղրի և հատապտուղների» 8-րդ փառատոնը

Օգոստոսի 10-ին եւ 11-ին  կայացավ  «Շամշադինի մեղրի և հատապտուղների» ավանդական փառատոնը։ Փառատոնը տեղի ունեցավ 8-րդ անգամ։  Մասնակիցներն այցելուներին ներկայացրին տարածաշրջանի մեղրն ու հատապտուղները, նաեւ՝  ձեռագործ աշխատանքներ։

Փառատոնին ներկա էին  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում Ճապոնիայի  դեսպան Ջուն Յամադան, ՀՀ-ում Չինաստանի  դեսպան Թիան Էրլունը, ՀՀ   կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարար Արայիկ Հարությունյանը , գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը  եւ այլ պաշտոնատարներ։

Փառատոնի հիմնադիրը մարզպետ Հայկ Չոբանյանն է, ով հանդես եկավ բացման խոսքով։  

Փառատոնի ընթացքում տարբեր համույթների եւ կատարողների մասնակցությամբ գեղեցիկ համերգ կայացավ։

Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Հրապարակվել է։ 12:47 12/08/2019