Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խանջյանի ամառանոցը՝ գեղեցիկ, կիսավեր, լքված

Այս շենքը կառուցվել է 1936 թվականին,  շրջանաձեւ  ամառանոցը  պատկանել է  Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար  Աղասի Խանջյանին։  Առանձնատունը այսօր խարխլված է,  միայն շրջանաձև կոնստրուկցիան է կանգուն, ինչն էլ վկայում է, որ  շենքն  իր շքեղությամբ ու մոդեռն կոնստրուկցիայով  յուրահատուկ էր ու եզակի։,Դիլիջան  քաղաքի Մ. Գորկու փողոցի 15ա հասցեում՝ անտառապատ լեռան լանջին գտնվող ամառամնոցը հարմարվում է   հանրապետական նշանակության հուշարձան Այն ներկայացված է «10.3.130» համարով եւ  պաշտոնապես պահպանվում է պետության կողմից։ Սակայն իրականում չի պահպանվում։ Նախկինում այդ տարածքը, որտեղ գտնվում է ամառանոցը, պատկանել է  գործարար Գագիկ Ծառուկյանին։ Դիլիջանից տեղեկացանք, որ 4-5 տարի առաջ այն վաճառվել է  գործարար Ռուբեն Վարդանյանին։2018թ․-ին հայտարարվեց, որ շենքի նոր սեփականատերը որոշել է վերակառուցել շենքը իր նախկին տեսքով, սակայն դա չի արվել։

Հրապարակվել է։ 08:04 27/08/2019