Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խորհուրդ ամեն օրվա համար Դալայ լամայից

1. Կերեք ավելի շատ ծառի վրա աճող սնունդ, և ավելի քիչ գործարաններում արտադրվող։ Շատ ջուր խմեք։

2. Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք ժպտալ։
3. Մի ծախսեք ձեր թանկարժեք էներգիան բամբասանքների վրա։
4. Մոռացեք անցյալի պրոբլեմները։ Հարազատներին և ընկերներին մի հիշեցրեք անցած վեճերը, դա կխանգարի ձեր ներկայիս երջանկությանը։
5. Գլխից դուրս շպրտեք բոլոր բացասական մտքերը և ամեն ինչին նայեք դրական կողմից։ Հասկացեք, որ կյանքը՝ դպրոց է և դուք եկել եք այստեղ, որպեսզի սովորեք։ Պրոբլեմները՝ դպրոցական ծրագրի մի մասն են, որը կվերջանա ինչպես մաթեմատիկայի դասը, իսկ ստացած գիտելիքները կմնան հավերժ։
6. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ժամանակ ծախսես ատելության վրա։ Պետք չէ ոչ մեկին ատել։
7. Ձեզ այդքան լուրջ մի վերաբերվեք։ Ուրիշ ոչ մեկ չի վերաբերվում։
8. Ձեզ անհրաժեշտ չէ հաղթել յուրաքանչյուր վեճում։ Սովորեք խոստովանել, որ դուք ճիշտ չեք։
9. Հաշտվեք ձեր անցյալի հետ, որպեսզի այն չփչացնի ձեր ներկան։

Հրապարակվել է։ 06:36 29/11/2019