Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոմիտասի շնչով համակված(լուսանկարներ)

Դեկտեմբերի 5-ին Նոյեմբերյանի երաժշտական դպրոցում կայացավ հայ  մեծ երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում։ Կոմիտասի կյանքի, ստեղծագործական ուղու  մասին խոսք  ասացին Նոյեմբերյանի երաժշտական դպրոցի տնօրեն  Նելլի Մատինյանը, երաժշտական դպրոցի դասատու Գայանե Խաչիկյանը, Նոյեմբերյան  քաղաքի թիվ  2 հիմնական դպրոցի  տնօրեն Փարսադան Ալեքսանյանը։ Կոմիտասի ստեղծագործություների գեղեցիկ կատարումներով  հանդես եկան Նոյեմբերյանի  երաժշտական  դպրոցի աշակերտները, երաժշտական  կրթօջախի սաների եւ դասատուների երգչախմբերը։ Միջոցառումը գեղեցիկ էր ու հաջողված , այն մեծ տպավորություն թողեց ներկաների վրա։



Հրապարակվել է։ 10:23 06/12/2019