Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը եւ մարզպետի տիկինը համատեղ նկարչական սիմպոզիում են կազմակերպում

Տավուշի մարզպետարանը  հայտնում  է, որ  10 օր՝ սեպտեմբերի 17-27-ը  Հաղարծին վանական համալիրում գտնվող «Վանատուն»  հյուրատանը  կկայանա  «Տավուշն աշխարհի աչքերով» անվանումով միջազգային նկարչական սիմպոզիում, որին կմասնակցեն   աշխարհի 17 երկրներից  23 նկարիչներ։ Այդ սիմպոզիումին  Հայաստանը կներկայացնեն  7 նկարիչներ, որոնք արտերկրի  նկարիչների հետ համատեղ բնակվելու եւ ստեղծագործելու են։  Միջոցառումը կազմակերպելու  է «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ եւ գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, սիմպոզիումի համակազմակերպիչն  է  Տավուշի մարզպետարանը: Արմինե Թումանյանը   Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կինն է: Հ Չոբանյանը  Տավուշի մարզպետ է  նշանակվել 2019թ․ փետրվարի 6-ին, նրա կինը  Հայաստանի նկարիչների միության Տավուշի  մասնաճյուղ է  ստեղծել, դրա ղեկավար դարձել  այս տարվա հուլիս ամսին։

Հրապարակվել է։ 08:07 11/09/2019