Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետը հավաստիացնում էր, որ ամռանը մարզային հեռուստաընկերություն կգործի

Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել  9 հեռուստաալիք: Դրանցից մեկը`Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ» -ն 2017թ մարտից  դադարեցրել է հեռարձակումը: 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։  «Տավուշի ՏՎ» -ի պարտատերերը 3-ն են`հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը: 2018թ մարտին Տավուշի մարզպետարանում մարզի համայնքների   ղեկավարների մասնակցությամբ քննարկման ժամանակ  մարզպետ Հայկ  Չոբանյանը կարեւորելով գյուղատնտեսության զարգացումը, մարզի բնակչության շրջանում գյուղատնտեսական գիտելիքների տարածումը , հայտարարեց, որ  Տավուշի մարզային հեռուստաընկերության  եթերում գյուղատնտեսական հաղորդաշար էլինելու, այն  սպասված է լինելու բնակչության  կողմից։ Քննարկման ընդմիջմանը  մարզպետին տեղեկացրինք, որ Տավուշի մարզային  հեռուստաընկերությունը 7 միլիոն դրամ հարկային  պարտավորություններ ունի, շուրջ մեկ տարի եթեր դուրս չի գալիս։ Մարզպետը վստահեցրեց, որ  առաջիկայում մարզային հեռուստաընկերության վերագործարկում կլինի։ 2019 թ մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում  մարզպետի  մամուլի ասուլիսի ժամանակ Նոյեմբերյանի «Քամուտ » հեռուստաընկերության տնօրեն Վարդան Անանյանը  հայտնեց, որ 2019թ մարտի 14-ին ինքը հանձնել է այդ հեռուստաընկերության պետական արտոնագիրը, այդ   հեռուստաընկերությունն  այլեւս չի գործում։ 2019թ մայիսի 17-ին  Ենոքավանում  Հ Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետը հայտնեց, որ 2019թ ամռանը, ամենաուշը  2019թ/օգոստոս ամսին  Տավուշի մարզային հեռուստաընկերությունը կվերագործարկվի։ Աշուն է, սակայն Տավուշում  մարզային հեռուստաընկերություն չի գործում։ 

Հրապարակվել է։ 12:40 07/09/2019