Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետի կինը՝ նկարիչների միության մարզային մասնաճյուղի ղեկավար

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է «Հուլիսի 19-ին Տավուշի մարզի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց «Հայաստանի նկարիչների միության» մասնաճյուղ: «Հայաստանի նկարիչների միության» Տավուշի մասնաճյուղի ղեկավարը գեղանկարչուհի Արմինե Թումանյանն է: «Վերնատուն» պատկերասրահում տեղի ունեցավ մարզի 21 գեղանկարիչների և կիրառական արվեստի վարպետների 65 նկարների ցուցադրություն»: Մարզպետարանի կայքը հայտնում է նաեւ, որ ցուցահանդեսին ներկա էր նաեւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։  Զարմանալի է, որ մարզպետարանի կայքը հայտնում է Հայաստանի նկարիչների միության մասնաճյուղի  ոչ թե ստեղծման, այլ՝ բացման մասին։ Այդ միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, գեղանկարչուհի  Արմինե Թումանյանը  2019թ փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Չոբանյանի կինն  է;  Նրան Տավուշի մարզի շատ նկարիչներ չեն ճանաչում։ Մարզի բազում նկարիչներ հրավիրված չեն եղել նշված ցուցահանդեսին, նրանց արարած նկարները այդ ցուցահանդեսի ժամանակ չեն  ներկայացվել։

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից

Հրապարակվել է։ 06:45 23/07/2019