+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մեկնարկել է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքը

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ օգոստոսի 5-ին, մեկնարկել է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով միջոցառումների շարքը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները Արծվաբերդում հանդիսատեսին են ներկայացրել Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի ներկայացումը:

Ելույթ են ունեցել «Մասունք» ավանդական երգի-պարի խումբը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի երաժիշտները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ Տավուշը դառնալու է մշակութային իրադարձությունների կենտրոն. մինչև տարեվերջ բոլոր կարևոր մշակութային նախագծերը մասամբ կամ ամբողջությամբ իրականացվելու են Տավուշում:

Հրապարակվել է։ 16:20 06/08/2020