Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին

Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  dilijancity.am, հայտնում է, որ  Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին նվիրված միջոցառում է կայացել։

Վահան Տերյան

Որքան հարազատ ու սիրելի անուն, որքան հոգեհարազատ ու մտերիմ բանաստեղծ, պոետ, ով  հեղաշրջեց հայկական պոեզիան իր լեզվամտածողությամբ ու բացառիկ գեղագիտությամբ, անկեղծությամբ: Նրա հոգին նուրբ էր ու քնքուշ, իր Գանձայի ծաղիկների նման նրբին ու զգայուն:

Օրերս Ղ.Աղայանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին:

Գրադարանի մարդաշատ սրահում տիրում էր տոնական տրամադրություն: Մթնոլորտը տերյանական էր և խնկում էր բանաստեղծությամբ:

Վ.Տերյանի կենսագրությունը և բանաստեղծությունները շատ գեղեցիկ ներկայացրեց Արփինե Ղազարյանը, որի շնորհիվ միջոցառումը դարձավ  առավել գրավիչ:

 Օրվա խորհրդին հարիր թ.2 դպրոցի 8ա դասարանի աշակերտները՝ դասղեկ Աստղիկ Հովսեփյանի հետ միասին ջանացել էին ստեղծել աշնանային կոլորիտ, որտեղ տիրում էր տերյանական շունչն ու ոգին:

Ներկաներին հաճելիորեն զարմացրեց միջոցառման մասնակիցների ոգևորությունը, նրանց ասմունքը և երաժշտական կատարումը: Ամբողջ միջոցառման ընթացքում Տերյանի բանաստեղծություններին զուգահեռ հնչում էր Տիգրան Մանսուրյանի գեղեցիկ երաժշտությունը:

Հրապարակվել է։ 06:59 06/02/2020