+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլայ Գրիգորյանի որդին՝ մարզային հեռուստաընկերության սեփականատեր

 

Շուրջ 3 ամիս առաջ  փոխվել է Տավուշի մարզային՝ «Տավուշ ՏՎ-ի»   հեռուստաընկերության սեփականատերը։ Այն նախկինում պատկանում էր Վանաձորի բնակիչ, մասնագիտությամբ հեռուստաօպերատոր  Ժան Գալստյանին։  Մարզային հեռուստաընկերության նոր  սեփականատերը  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի  խորհրդական Նիկոլայ  Գրիգորյանի որդին է։ Նախկինում Նիկոլայ Գրիգորյանը հանդիսանում էր Տավուշի  մարզային  հեռուստաընկերության պրոդյուսերը։

Ն․ Գրիգորյանը  Տավուշի մարզպետի խորհրդական  է նշանակվել 2019թ․ ապրիլի 17-ին։  Նա   հայտնեց, որ իր որդին՝ Արմեն Գրիգորյանը   բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է։ Ն․ Գրիգորյանը, ով երկար տարիներ  աշխատել է  հեռուստատեսային ոլորտում, ասաց, որ  Տավուշի մարզային հեռուստաընկերությունը զարգացնելու, նոր աշխատողներ ներգրավելու, տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակ ունեն։ Այդ նպատակով  հեռուստաընկերությունը ներգրավելու  է նոր գովազդատուների, ֆինանսավորողների։ Նրա վկայությամբ ՝ ներկայումս  Տավուշի մարզային հեռուստաընկերությունն ունի 5 աշխատող։ Ն․Գրիգորյանը մանրամասներ չհայտնեց հեռուստաընկերության վաճառքի պայմաններից, ասելով, որ  նախկին սեփականատիրոջ հետ համաձայնության են եկել։

Հրապարակվել է։ 11:29 05/09/2020