Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նշվեց Հայոց ազգային բանակի տարեդարձը


Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.dilijancity.am/ , հայտնում է, որ Դիլիջանում՝ Հայոց ազգային բանակի 28-ամյա տարեդարձը նշվեց հուշարձանային համալիրում և զորամասում:

  Առավոտյան  հարգանքի  տուրք մատուցվեց   Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Ծաղկեպսակ և ծաղիկներ  խոնարհվեցին նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրին: Արարողությանը մասնակցում էին Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արա Մարտիրոսյանը, համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ և հանրության ներկայացուցիչներ:

Զորամասում միջոցառումները մեկնարկեցին շարային հրապարակումՙ՝ պատվո քայլերթով:

Բանակի օրվա առթիվ զինվորական անձնակազմին շնորհավորեց զորամասի հրամանատարությունը:

 Հանդիսավոր պայմաններում  ծառայութայն մեջ աչքի ընկած զինվորներն ու սպաները պարգևատրվեցին պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Տոնի առթիվ իրենց գեղարվեստական ողջույնը հղեցին Դիլիջանի մշակույթի տան անհատ կատարողները, Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի պարարվեստի խմբի սաները, զինվորները, սիրված երգիչ Սամվել Ղասաբյանը:



Հրապարակվել է։ 11:56 29/01/2020