Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նվիրատվություն՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանին


Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  dilijancity.am, հայտնում է, որ  հունվարի 23-ին Դիլիջանի երկրագիտական թանգարանը ստացավ հերթական նվիրատվությունը: Դիլիջան համայնքի ղեկավարի հետ ունեցած ընկերական հարաբերությունների արդյունքում  ՌԴ արտգործնախարարության պրոտոկոլային վարչության պետ  Իգոր Բոգդաշովը    իր  հավաքածուից  թանգարանին  նվիրեց  Ե. Կորնեեվի նկարի հիման վրա արված, Վ.Մելնիկովի  «Հայուհիներ»  գրավյուրան: Այն  թանգարանին հանձնեց   ՌԴ արտգործնախարարության  ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը:

  Նվիրատվության  առթիվ  իրենց երախտագիտությունը հայտնեցին համայնքի  ղեկավար Արմեն Սանթրոսյանը  և  թանգարանի տնօրեն Արման Բադեյանը:

 

Հրապարակվել է։ 10:20 25/01/2020