Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ուռճացած բազում հաստիքներ՝ Իջեւանի մշակույթի տանը

 

Իջեւանի  համայնքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկություններում  տարիներ շարունակ  առկա են    ուռճացված  բազմաթիվ հաստիքներ։ Նման հաստիքները շատ են  Իջեւանի մշակույթի տանը։ Մշակույթի տան տնօրեն Արամ  Խաչատրյանը ներկայումս  արձակուրդի մեջ է։ Հայտնի չէ, նա  արձակուրդից վերադառնալուց հետո կշարունակի  պաշտոնավարել, թե՝ ոչ։ Նրա  քույրը՝ Մարիա Խաչատրյանը   մշակույթի տանը որպես նկարչուհի է  գրանցված, սակայն մշակույթի տան աշխատողները երբեէ  նրան նկարելիս  չեն տեսել ։ Մշակույթը տանը որպես    ռեժիսոր  գրանցված Կարո Վարշամյանը եւ Մարիցա Այդինյանը  ներկայացումներ  չեն  բեմադրել, մեթոդիստ Նանե  Թանանյանի աշխատանքի արդյունքները տեսանելի չեն։  Հասմիկ Օհանյանը ձեւակերպված է  որպես մշակույթի կենտրոնի գրադանավար, սակայն մշակույթի տանը գրադարան չկա։    Համայնքի ղեկավարի պաշտոնակատար   Հայկ Ղալումյանը   «Տեսանկյունին»  ասաց, որ արձակուրդից Արամ Խաչատրյանի վերադառնալուց  հետո   նրա հետ քննարկի Իջեւանի մշակույթի  տանը գոյություն ունեցող  խնդիրները։

 

Հրապարակվել է։ 06:45 20/11/2019