Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պետական բյուջեից 1միլիոն 80 հազար դրամ՝ Վարդավառի միջոցառում կազմակերպելու համար

 

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարութուն է տեղադրված մարզպետարանի կողմից «Վարդավառ» խորագրով, Վարդավառի տոնին մշակութային միջոցառում անցկացնելու մրցույթի վերաբերյալ։ Միջոցառումը կկազմակերպվի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի  շրջանակներում։  Միջոցառման  արժեքը 1 միլիոն 80 հազար 100 դրամ է, այն  նպատակ ունի  վերականգնելու ազգային  տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու սովորույթներն ու ավանդույթները։ Այն   նախատեսվում է անցկացնել  հուլիսի 28-ին։  Տավուշի  մարզում Վարդավառը մեծամասամբ  տոնում են հուլիսի 20-ից հետո առաջին կամ երկրորդ կիրակի օրը, ընտանիքներով, բարեկամ-հարազատներով, սովորաբար՝  անտառներում գտնվող աղբյուրների տաղավարներում ։ Տավուշի  մարզպետարանը պարբերաբար  մեծ գումարներ է հատկացնում մշակութային միջոցառումներ անցկացնելու համար։

Հրապարակվել է։ 10:48 03/07/2019