Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Պոեզիա


Հայկազ Մարգարյանին ոգեշնչում են հարազատ Ոսկեվանի բնությունն ու  մարդիկ: Եվ քանի որ նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, հաճախ է հոգու աչքերն ուղղում դեպի տիեզերական անհունները, գրում տողեր, որոնց մեջ  մարդկային սրտի տրոփյունի հետ ներդաշնակ լսվում են նաեւ աստղերի բաբախյունն ու անհայտի շշուկները: Պարզ է գրում Հ. Մարգարյանը, բայցեւ լեցուն խոհերով ու հարցականներով: Սիրով այս փոքրիկ փունջը ներկայացնում ենք մեր ընթերցողներին, եւ քանի որ առաջին անգամ է  տպագրվում, հեղինակին շնորհավորում  ու մաղթում ենք նոր հանդիպումներ:

Զավեն Պետրոսյան

 

                       Ես մի նվիրյալ դոնոր եմ սրտի,

                       Սիրտս մինուճար տալիս եմ ձրի,

                       Ասում են՝ լավ է ապրենք առանց սիրտ,

                       Քան թե տիրանանք ցավերին քո բիրտ….     

 

                      Վարդը տխուր է, որ էլ չի բուրում՝

                      Կոկոմը պոկել ու գցել են ցած,

                      Մեն-մենակ է  նա վարդերի բույրում,

                      Արցունք է կաթում աչքերից տխրած:

 

                     Երբ ես մենակ եմ՝ քնած ու անճար,

                      Ինձ հյուր են գալիս երազները չար,

                     Իմ վերջին օրվա երազ մինուճար,

                     Քեզ հետ կմեռնեն  երազներս չար:

 

                    Ամեն օր չվող մի սիրուն թռչուն

                   Թռչում է դեպի իր հայրական տուն,

                   Չհասած, սակայն. մտնում է խոր քուն

                   Ու տուն է հասնում երազի խորքում:

 

                

                   Սարերից  ծնված մեղմիկ մի քամի

                   Ամեն երեկո ինձ հյուր է գալիս, 

                   Իր հետ բերում է բույրի սարերի,

                   Զնգուն կարկաչը հորս աղբյուրի:

                  Բայց սարի քամին մեղմիկ ու բարի

                  Ամեն այցի հետ ինձ ցավ է տալիս

                   Եվ մի ափսոսանք, որ Վարդավառը

                  Սարերում չարինք նաեւ այս տարի…

 

                  Անհոգ երկինք՝ պարզ ու ջինջ,

                  Տիեզերքն է քնել  դինջ,

                  Կարոտել եմ ինքնս ինձ՝

                  Ինչո՞ւ չունեմ խաղաղ նինջ…  

 

                  Նավակն ահեղ փոթորկում

                  Ալիքների գոռ գրկում

                  Ջանք է թափում, պայքարում՝

                  Գոնե մնա  նույն տեղում:

     

                Բնության մեջ երկու սար

               Նման են, ոչ՝ հավասար,

                Բնության մեջ ամեն ինչ

                Գոնե տարբեր է մի քիչ:

               Կաթիլները ջրի ջինջ

               Շատ նման են, տարբեր՝ քիչ,

               Հավասար են միմիայն

               Երկու ոչինչ սին, ունայն:

     

                

 

  

                      

 

Հրապարակվել է։ 20:14 24/01/2019