+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռեմարկի իմաստուն մտքերը


Էրիխ Մարիա Ռեմարկը նախորդ դարի գերմանացի ամենաընթերցված գրողներից է:

Նա այն մարդկանցից էր, ով անցել էր Առաջին համաշխարհային պատերազմի սարսափների միջով և հետպատերազմյան կյանքը տեսել բոլորովին ոչ այնպիսին, ինչպիսին այն երևում էր խրամատներից:

Ռեմարկը հազվադեպ էր արտահայտվում սեփական ստեղծագործությունների մասին և նախընտրում էր, որ իր փոխարեն խոսեն իր գրքերը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա ամենաարտահայտիչ ու խորիմաստ մեջբերումներն իր «Արևմտյան ճակատում՝ առանց փոփոխության», «Երեք ընկեր», «Հաղթական կամար» և այլ գրքերից՝ մարդկանց, կյանքի, սիրո և պարզ, մարդկային երջանկության մասին:

Մարդկանց մասին

Քանի դեռ մարդը չի հանձնվում, նա ուժեղ է իր ճակատագրից: Ինչքան մարդը պրիմիտիվ է, այնքան մեծ կարծիք ունի իր մասին: Ավելի հոգնեցուցիչ զբաղմունք չկա, քան այն, երբ ներկա ես գտնվում որևէ մեկի՝ իր խելքը ցուցադրելուն, հատկապես, եթե այդ խելքը չկա էլ: Ես միշտ կրկնում էի.

– Դեռ ոչինչ կորած չէր: Մարդուն կորցնում ես միայն այն ժամանակ, երբ նա մեռնում է:

Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, իսկ ամենաանտանելին՝ իդեալիստները: Որքան քիչ է մարդը եսամոլ, այնքան մեծ արժեք է իրենից ներկայացնում: Սխալ է կարծել, թե բոլոր մարդիկ օժտված են զգալու միատեսակ ունակությամբ: Եթե ուզում ես, որ մարդիկ ոչինչ չնկատեն, ապա պետք չէ զգուշանալ:

Սիրո մասին

«Ոչ,- արագ ասաց նա,- միայն ոչ դա: Ի՞նչ է նշանակում ընկերներ մնալ… Դա մեզ համար չէ: Այդպես լինում է միայն ոչինչ չասող սիրախաղերից հետո, և անգամ դա է կեղծ: Սերը չեն «արատավորում» ընկերությամբ: Եթե վերջ, ուրեմն վերջ»: Որևէ մեկը երբևէ չի կարող դառնալ այնքան օտար, քան նա, ում դուք անցյալում սիրել եք: Ի՞նչ կարող է մարդը տալ ուրիշ մարդու՝ մի կաթիլ ջերմությունից բացի, և ի՞նչը կարող է դրանից կարևոր լինել: Դու միայն որևէ մեկի շատ մոտ մի թող քեզ: Եթե թողնես, կուզենաս պահել: Իսկ ոչինչ և ոչ ոքի պահել չի կարելի: Որքա՜ն խոցելի է դառնում մարդը, երբ իսկապես սիրում է: Ի՜նչ շուտ է նա այդ դեպքում կորցնում ինքնավստահությունը, և ինչքա՜ն միայնակ է ինքն իրեն զգում: Թվացյալ ողջ փորձը ցրվում է ծխի նման, և նա իրեն այնքա՜ն անվստահ է զգում: Միայն մեկ անգամ սիրելու համար մարդկային կյանքը չափազանց երկար է ձգվում: Սերը հրաշալի բան է, բայց 2-ից մեկը որոշ ժամանակ անց կարող է ձանձրանալ: Իսկ մյուսն այդ դեպքում մնում է ձեռնունայն: Պարփակվում է և սպասում ինչ-որ բանի, սպասում է խենթի պես… Միայն բազմիցս մենակ մնացող մարդն է զգում սիրած էակի հետ հանդիպման ողջ երջանկությունը: Սերը բացատրություններ չի հանդուրժում: Նրան գործեր են պետք: Յուրաքանչյուր սեր տենչում է լինել հավերժ. հենց սրանում է կայանում սիրո հավերժական տառապանքը: Սիրուց կինը խելացի է դառնում, իսկ տղամարդը կորցնում է գլուխը: Միայն երբ վերջնականապես բաժանվում ես ինչ-որ մեկից, սկսում ես հետաքրքրվել նրան վերաբերող ամեն ինչով: Այսպիսին է սիրո պարադոքսներից մեկը:

Երջանկության մասին

Երջանկությունն աշխարհի ամենաանորոշ և թանկարժեք բանն է: Իրականում մարդը իսկապես երջանիկ է միայն այն ժամանակ, երբ ուշադրություն չի դարձնում ժամանակին և չի վախենում: Երջանկության մասին 5 րոպեից ավելի խոսել չի կարելի: Ասելու բան էլ չկա, բացի նրանից, որ դու երջանիկ ես: Իսկ դժբախտության մասին կարելի է խոսել անվերջ: Միայն դժբախտը գիտի, թե ինչ է երջանկությունը: Երջանիկ մարդը կյանքի ուրախությունն ու հաճույքը զգում է ոչ ավելի, քան մանեկենը: Նա միայն ցուցադրում է այդ ուրախությունը, բայց դա նրան տրված չէ: Լույսը լույս չի տալիս լույսի մեջ. այն լուսավորում է մթության մեջ: Ամենահրաշալի վայրն այն վայրն է, ուր մարդը երջանիկ է:

Կանանց մասին

Մեկընդմիշտ հիշեք մի բան. երբեք, երբեք ու երբեք ծիծաղելի չեք թվա կնոջը, եթե նրա համար ինչ-որ բան անեք: Ինձ թվում էր, որ կինը տղամարդուն չպիտի ասի, որ սիրում է նրան: Այդ մասին թող խոսեն նրա՝ երջանկությունից փայլող աչքերը: Դրանք ավելի խոսուն են, քան բոլոր բառերը: Կնոջը պետք է կամ աստվածացնել, կամ հեռանալ նրանից: Մնացած ամեն բան սուտ է: Եթե կինն ուրիշի է պատկանում, նա 5 անգամ ավելի ցանկալի է նրանից, ում հեշտությամբ կարող ես ստանալ: Սա շատ հին ճշմարտություն է: Կանանց պետք չէ ինչ-որ բան բացատրել. նրանց հետ պետք է գործել: Կինը մետաղական կահույք չէ. նա ծաղիկ է: Նրա հետ պետք չէ շփվել չոր, գործնական ոճով: Նրան արևային, ջերմ բառեր են պետք: Ես կանգնել էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում և մտածում, որ սարսափելի է սիրել կնոջը և լինել աղքատ:

Կյանքի մասին

Այն, ինչ չես կարողանում ունենալ, միշտ էլ ավելի լավն է թվում քո ունեցածից: Սրանում է մարդկային կյանքի ողջ ռոմանտիկան և իդիոտիզմը: Ասում են՝ ամենադժվարն առաջին 70 տարին ապրելն է. այնուհետև ամեն ինչ ինքնաբերաբար է ընթանում: Կյանքն առագաստանավ է, որի վրա շատ առագաստներ կան. այնպես որ, ցանկացած պահի այն կարող է շուռ գալ: Զղջումն աշխարհի ամենաանօգուտ բանն է: Հետ բերել ոչինչ հնարավոր չէ, ուղղել՝ նույնպես: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Իսկ կյանքը նպատակ չուներ մեզ կատարյալ դարձնելու, քանզի կատարյալ մարդու տեղը թանգարանում է: Սկզբունքները երբեմն պետք է անտեսել, այլապես դրանք ձեզ շատ կվշտացնեն: Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ ուզում ես ապրել, քան ապրել այնքան, որ ցանկանաս մեռնել: Ինչ էլ որ պատահի ձեզ հետ, ս

 

Հրապարակվել է։ 16:55 06/08/2020