+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սամվել Բեգլարյանը 70 տարեկան է

Սամվել Բեգլարյանը տաղանդավոր է, նա գրող է, բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ, խմբագիր։ Նրա ստեղծագործությունները համակված են կյանքի նկատմամբ սիրով, գեղեցիկ պատկերներով։ Սամվել Բեգլարյանը  համարձակ մարդ է, նա երբեք չի վախենում  ճշմարտությունը ասելուց, որքան էլ  դա շատերին դուր չի գալիս։ Նրա այդ համարձակությունն էր պատճառը,որ կարողացավ  անցյալ տարի 80-ական թվականների վերջին Նոյեմբերյանի շրջանում  հաջողությամբ սկսել եւ  ղեկավարել ժողովրդական, ժողովրդավարական շարժումը։ 1990-ականներին Սամվել Բեգլարյանը ղեկավարում էր շրջանային  թերթը,որը միշտ  աչքի էր ընկնում սուր հարցապնդումներով,  հետամուտ  էր  կեսական խնդիրների լուծմանը։   Սամվել Բեգլարյանը  լավ  ընտանիքի  լավ  հայր է, նրա 3 զավակները իրենց  բնագավառներում  ձեռքբերումներ ունեն։ Սամվել  Բեգլարյանը 70 տարեկան է, սակայն  լի է երիտասարդական ավյունով, ստեղծագործական  մտահղացումներով։ 


Ծննդյան տարեդարձդ շնորհավոր,  մաղթում ենք   առողջություն,ստեղծագործական նոր բարձունքներ, թող քո ավյունը երբեք չմարի։

Հրապարակվել է։ 09:39 10/09/2020