Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Շոկոլադի օրվան նվիրված ֆլեշմոբ եւ պար՝ Նոյեմբերյանում(տեսանյութ)


Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը(տնօրեն՝ Սոնա Զուրաբյան) հուլիսի 11-ին  նախաձեռնել էր  շոկոլադի օրվան նվիրված ֆլեշմոբ։ Ինչպես հայտնեց մշակույթի կենտրոնի աշխատակից Նաիրա Աբրահամյանը,  մշակույթի կենտրոնի «Վերածնունդ»  պարային համույթի(ղեկավար՝ Ինեսա Ասատրյան) սաները շոկոլադի օրվա նվիրված Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհը, ճանապարհը մի կարճ ժամանակ փակելով՝ ֆլեշմոբ են իրականացրել,նրանք այցելել են  «Հույսի կամուրջ», «Վորլդ  Վիժն»  հասարակական կազմակերպություների  գրասենյակներ ՀԱԵ Տավուշի թեմի «Պապոնց տուն»  խմբի անդամներին, շոկոլադե կոնֆետներ բաժանել։  Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքի 2-րդ  հարկում նրանք ներկայացրին պարային ելույթ, ներկաներին շոկոլադ  բաժանվեց։

Հրապարակվել է։ 07:28 11/07/2019