Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թատերական գեղեցիկ ներկայացում Նոյեմբերյանում

 

Մայիսի 29-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի դահլիճում տոն էր, որը պարգեւեց  թատրոնը։  Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի  «Ասպարեզ» թատրոնը ներկայացրեց Վիլյամ Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում  է» պիեսի նմանությամբ  Սամվել Բեգլարյանի «Էլ  ո՞ւր էրթանք լաո»  վերնագրով  2 գործողությամբ դրաման։  Ներկայացումից առաջ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը հայտարարեց, որ ներկայացումը  նվիրվում է  Հայաստանի առաջին Հանրապետության օրվան։ Ներկայացումը համեմված եր հայրենի եզերքի, կորսված էրգրի նկատմամբ կարոտով,  մարդկային բարությամբ։ Դերասաններ Սամվել Բեգլարյանի, Հրանտ Ալեքսանյանի,Նաիրա Աբրահամյանի խաղը հաջողված էր։  Ս Բեգլարյանը եւ Ն Աբրահամյանը, որպես թատրոնի նվիրյալներ, ՀՀ մշակույթի  նախարարության ոսկե մեդալակիր են։ Ներկայացման զարդը փոքրիկ  Դավիթ Մինասյանն է,որն  իր տարիքի ոչ համեմատ վարպետորեն հանդես գալով՝  շատ  բնական  է  բեմի վրա; Սամվել Բեգլարյանը հաջողված այդ ներկայացման ռեժիսորն է։ Երաժշտական ձեւավորումը կատարել է  Գագիկ Մելքոնյանը։   Ներկայացման ավարտին  նոյեմբերյանցի թատերասերները երկարատեւ ծափահարություններով եւ դերասաններին  մատուցված  ծաղիկներով արտահայտեցին իրենց հիացմունքը։ Ներկայացման  արժանիքների մասին, Նոյեմբերյանի թատրոնի  վերաբերյալ  գնահատանքով  ելութ ունեցավ  մշակույթի ոլորտի նվիրյալ Արծրուն Հարությունյանը։  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, բեմադրությանը  հետեւում էր Կանադայից  հայազգի հյուրերի հետ։ Սրբազանն իր ելութում  դրվատեց դերասաններից յուրաքանչյուրի  խաղը, կարեւորեց սահմանամերձ Նոյեմբերյանում  որակյալ  ներկայացումներ  բեմադրող  թատրոնի գործունեությունը։ Սոնյա Զուրաբյանը   թատրոնին սատարելու համաւր երախտագիտություն հայտնեց ներկայացմանը ներկա գտնվող  Նոյեմբերյան  համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին,  նաեւ՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ով Նոյեմբերյանի  թատրոնին լուսարձակներ է նվիրել։

Հրապարակվել է։ 23:29 29/05/2019