Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը

Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  dilijancity.am, հայտնում է,որ փետրվարի 12-ից՝ ժամը 17։00-ից, Երևանի պատմության թանգարանում (հասցե՝ Արգիշտիի 1/1) մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջազգային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսին կներկայացվի 17 երկրներից ժամանած 23 նկարիչների, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների գործեր, որոնք ստեղծվել են Հաղարծինում ապրելու և ստեղծագործելու արդյունքում։

Սիմպոզիումի տասն օրերի ընթացքում նկարիչները շրջագայել են Տավուշի մարզում, ծանոթացել մասնակից երկրների, և հատկապես, Հայաստանի մշակույթին և ավանդույթներին, հյուրընկալվել մարզի մշակութային կրթօջախներում և անցկացրել վարպետության դասեր։ Այդ օրերի տպավորությունները և զգացողությունները, շաղախված տավուշյան գունապնակի երանգներով, արտացոլվել են նկարիչների տարբեր ժանրերի ստեղծագործություններում:

«Տավուշն աշխարհի աչքերով» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 4-ը

Հրապարակվել է։ 07:34 14/02/2020